Իրանի խորհրդարանի խոսնակի հատուկ օգնական. Առանց գեներալ Սոլեյմանիի զոհաբերության, Ֆրանցիսկոս Պապը չէր կարող ապահով մուտք գործել Իրաք

Armenian Radio 3 views
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Բաղդադ», - ուրբաթ օրը Թվիթերում գրել է Իսլամական խորհրդարանինախագահի հատուկ օգնականը: ՝

Նա հավելել է. «Առանց Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի, գեներալ Սոլեյմանիի և Իրաքում ու տարածաշրջանում ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նահատակների դերակատարության, Հռոմի Պապն այսօր չէր կարողանա անվտանգ ու խաղաղ մուտք գործել Իրաք»:

Հոսեյն Ամիր Աբդուլլահադյանը հավելել է. «Սպիտակ տան միջամտությունը և ԱՄՆ զորուժի ներկայությունն Իրաքում և տարածաշրջանում, շարունակում է լինել անկայունության պատճառը»:

Ուրբաթ օրը Իրաք կատարած այցի ընթացքում, Հռոմի Պապն իր տերողորմյան նվիրել  է  Հաշդ ալ-Շաբիի հրամանատարներից Ռիան ալ-Քալդանիին:

Ռիան ալ-Քալդանին «Բաբելոն» գումարտակի քրիստոնյա հրամանատարն է, որը գործում է  Հաշդ ալ-Շաբիի վերահսկողության տակ:

Հռոմի Պապի ծրագրերցի են եղել Նաջաֆ Աշրաֆում Իրաքի շիաների գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Սիստանիի հետ հանդիպումը և Աբրահամ մարգարեի ծննդավայր պատմական Ուր քաղաք այցելությունը:

Սա Հռոմի Պապի առաջին այցն է Իրաք:

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա ուղեկիցները նահատակվեցին  2020 թվականի հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած ավիահարձակման արդյունքում:

Add Comments