Շահրե Սուխթեն (Այրված քաղաք) Իրանի հարավ-արևելյան Սիստան ու Բալուչեստան նահագի Զաբոլ քաղաքի պատմական վայրերից է: Հնագիտական հայտնագործությունների համաձայն՝ այն համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը:
Շահրե Սուխթեն հնագետների և պատմության սիրահարների համար արժեքավոր տարածք է` շնորհիվ իր պատմական մեծ ներուժի և այս հին քաղաքում մեծ քանակությամբ հայտնաբերված կոթողների:
Շահրե Սուխթեում կառուցվել է մեծ թանգարան, որի յուրաքանչյուր անկյունում կա մի գանձ: Այս թանգարանում պահվում են հայտնաբերված իրեր ու գործիքներ, հատկապես արհեստական աչք: 2006 թ. Շահր-ե Սուխթեում հայտնաբերված արհեստական աչքը պատկանում էր թաղված կնոջ դիակին,ում գերեզմանն ու հայտնաբերված արհեստական աչքը թվագրվում են մ.թ.ա 2800 թվականներին: