Իրանի առողջապահության փոխնախարար. ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ սպասում է կորոնավիրուսի իրանական պատվաստանյութին

Armenian Radio 2 views
ԻԻՀ առողջապահության փոխնախարարը հեռուստատեսային հարցազրույցում նշել է, որ երբ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հարցրել են կորոնավիրուսի պատվաստանյութի մասին, նա նշել է, որ սպասում է իրանական պատվաստանյութին:

Դոկտոր Իրաջ Հարիրիչին ասել է. «Երբ գրիպի պատվաստանյութը մտավ դեղատներ, հեղափոխության գերագույն առաջնորդին առաջարկեցին պատվաստվել  ու նա պատասխանեց.«Միթե բոլորն արդեն պատվաստվե՞լ են: Ես նույնպես չեմ պատվաստվի»: Հիմա, երբ նրան հարցրեցին թե պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ, առաջնորդը պատասխանեց. «Ես սպասում եմ իրանական պատվաստանյութին»:

Add Comments