ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լյուիսի բանտում խռովություն է բարձրացել, որի ժամանակ բանտարկյալները կոտրել են ապակիները, դրանց ուղղությամբ նետելով խոշոր առարկաներ:
Կիրակի օրը, Սենթ Լյուիսի ոստիկանությունը հայտարարել է, որ բանտի մոտ 60 բանտարկյալներ խռովություն են բարձրացրել և կոտրել ապակիները:
Ոստիկանությունը հայտարարել է, որ 20:45-ից բանտի հարակից տարածքը շրջափակվել է:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ բանտարկյալները պատուհաններից ցած են նետել սեղաններ, աթոռներ, համակարգիչներ և այլ առարկաներ:
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ բանտարկյալները կրում են պաստառներ, որոնց վրա գրված է. «Օգնեք մեզ» և «Մենք պահանջում ենք դատավարաության ժամկետ սահմանել»: