Հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում

Armenian Radio 2 views
Սիոնիստական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խոշոր հրդեհ է բռնկվել բռնագրաված Պաղեստինում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում:

Սիոնիստական ռեժիմի 13-րդ հեռուստակայանն այսօր հաղորդելով  այդ մասին, հայտարարել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Բեն Գուրիոն օդանավակայանի մոտակայքում, իսկ հրշեջ ջոկատները դեպքի վայրի մոտ գտնվող Զեյթան սիոնիստական ավանում տներից տարհանում են  բնակիչներին:

Սիոնիստական «Եդիոթ Ահրոնոթ» ​​թերթի լրատվական կայքը նույնպես անհապաղ  տեղեկացրել է դեպքի վայրի մոտակայքում գտնվող տների տարհանման մասին և հայտարարել, որ   լուրի հրապարակման պահին, հրշեջ խմբերը չեն կարողացել սանձել  կրակը:

Բեն Գուրիոն օդանավակայանում հրդեհի բռնկման պատճառը դեռ չի հայտարարվել, իսկ հրդեհի լուսանկարները հրապարակվել են սոցիալական ցանցերում:

Անցյալ շաբաթ պայթյուն էր որոտացել  բռնագրավված տարածքների հարավային հատվածում, Ալ-Նաքաբ անապատում գտնվող Դիմոնա միջուկային ռեակտորի մոտակայքում:

Add Comments