Թուրքիայում ոստիկանություևնը ցրել է Աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված ցույցը

Armenian Radio 2 views
Թուրքիայում ոստիկանությունը ցրել է Աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված ցույցը և ձերբակալել մի քանի հարյուր քաղաքացու:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 212 քաղաքացու, ովքեր փորձում էին հասնել Թաքսիմի հրապարակ, Էսթեղլալ փողոց և Ստամբուլի այլ շրջաններ՝ Աշխատավորների օրվա կապակցությամբ ցույցեր անցկացնելու նպատակով: Ոստիկանությունը նաև հարձակվել է մի խումբ քաղաքացիների վրա, փորձելով նարնց հեռացնել հավաքների վայրերից:

Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ձերբակալվել է առնվազն 100 հոգի:

Ավելի վաղ, Թուրքիայի կառավարության պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ցանկացած ցույց կամ հանրահավաք արգելվելու է:

Add Comments