Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

Armenian Radio 2 views
Կիրակի երեկոյան Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ  Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող Վիկտորիա ռազմաբազայում միացել են տագնապի ազդանշանները:

Saberin News- ը նաև հաղորդել է, որ Վիկտորիա ռազմաբազան հրթիռակոծվել է  107 մմ տրամաչափի երեք հրթիռներով:

Մի քանի օր առաջ ևս նույն բազայի ուղղությամբ արձակվել էր երեք հրթիռ:

Իրաքի շատ բնակիչներ և խմբեր պահանջում են, որպեսզի օտարեկրկրյա զորուժը դուրս գա այդ երկրից, իսկ խորհրդարանը հաստատել է այդ մասին օրինագիծ:

Add Comments