Մեկնաբանություն- Կովկասի և Արևմտյան Ասիայի ժողովուրդները ցանկանում են շուքով նշել Ղոդսի համաշխարհային օրը

Armenian Radio 2 views
Մուսուլման ժողովուրդները, այդ թվում Կովկասի և ՄԱրևմտյան Ասիայի ժողովուրդները ցանկանում են մեծ շուքով նշել Ղոդսի (Երուսաղեմի) 43-րդ համաշխարհային օրը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, արդեն երկու տարի, Ղոդսի համաշխարհային օրվա միջոցառումները կայանում են վիրտուալ ձևաչափով, աշխարհի տարբեր երկրների մտավորականների մասնակցությամբ: Սակայն այս ընթացքում հակասիոնիստական բողոքների որակը չի փոխվել:

Չնայած քաղաքական գործիչների կողմից նշանակված սահմանափակումներին և մուսուլման ազգերին պարտադրված անցանկալի կանոններին, Կովկասի և Կենտրոնական Ասիայի մուսուլման ժողովուրդները, վշտակցելով և իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի բռնահարված ժողովրդին: Արևմտյան Ասիայի և Կովկասի որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Ադրբեջանը, Ղազախստանը և Տաջիկստանը,  բողոքի ցույցերն անցկացվել են խիստ սահմանափակությունների պայմաններում: :

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Պաղեստինի իրավազրկված ժողովրդին հովանավորելու նպատակով, Իսլամական հանրապետության հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնին, ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հայտարարեց Ղոդսի համաշխարհային օր: Այս մեծ օրը աշխարհի մուսուլման և ազատատենչ ժողովուրդների օրացույցում ամենաազդեցիկ օրերից մեկն է համարվում:

Այս օրը աշխարհի բոլոր ազատատենչ ժողովուրդները՝ անկախ դավանանքից և ռասայից, փողոց են դուրս գալիս ընդհանուր կարգախոսով՝ հովանավորել Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իդեալը՝ Սուրբ Ղոդսի ազատագրումը և պահանջում են դադարեցնել զավթողականությունը: 

Պաղեստինի հարցն իսլամական աշխարհի ամենակարևոր հարցն է և երբեք չպետք է անտեսվի: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես աշխարհի ճնշված ժողովուրդներին աջակցելու առաջատար պետություն, Պաղեստինի ժողովրդին աջակցությունը համարում է գլխավոր հարց և որպես այդ երկրի իրական տերը կարևորում է իրենց ճակատագիրը տնօրինելու պաղեստինցիների իրավունքը:

Ավելի քան 7 տասնամյակների բռնաճնշման պատմական  փորձը ցույց է տալիս, որ Ղոդսը բռնազավթողները երբեք չեն հարգել ճնշվածների իրավունքները, և այս իրավիճակին վերջ տալու միակ միջոցը դիմադրությունն ու համաշխարհային պայքարն է, որպեսզի  կարողանան զավթիչներին պարտադրել հանձնվել միջազգային իրավունքին և հարգել իր ճակատագիրը տնօրինելու Պաղեստինի ժողովրդի իրավունքը:

Հաշվի առնելով այս փաստերը, ակնկալվում է, որ Արևմտյան Ասիայի և Կովկասի մուսուլման ժողովուրդները միջոցներ կձեռնարկեն Ղոդսի օրն ավելի փառավոր նշելու համար:

Add Comments