ԻԻՀ առաջնորդի տեսակետը. Պաղեստինի ապագան կախված է շարունակական դիմադրությունից և համընդհանուր աջակցությունից

Armenian Radio 3 views
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ սիոնիստներն առաջին իսկ օրվանից օկուպացված Պաղեստինը վերածել են ահաբեկչության կայազորի:

Մայիսի 7-ին, Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է. «Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկչական կայազոր է, որի գործողություններն ուղղված են Պաղեստինի ժողովրդի և այլ մուսուլման ազգերի դեմ, հետևաբար այդ ռեժիմի դեմ պայքարը պայքար է ահաբեկչության ու չարիքի դեմ և բոլորի պարտականությունն է»:

ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է. «Պաղեստինի ապագայի համար կարևոր են երկու վճռորոշ գործոններ: Առաջինը և ամենակարևորն այն է, որ դիմադրությունը պաղեստինյան տարածքներում  պետք է շարունակվի և ջիհադի ու նահատակության գիծն ամրապնդվի: Երկրորդը՝ ողջ աշխարհի մուսուլման երկրների ժողովուրդների ու կառավարությունների աջակցությունն է  պաղեստնցի մոջահեդներին»:

Պաղեստինի հարցը և Ղոդսն իսլամ աշխարհի անեկարևո խնդիրներից են և ԻԻՀ մշտապես ու բոլոր իրավիճակներում պաշտպանել է Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ քաղաքական, բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելով պաեստինցիներին: Իրանը, որեպս պաղեստինցիների իրավունքների գլխավոր աջակից, կարևոր դեր է կատարել վերջին չորս տասնամյակում Պաղեստինի խնդիրը մշտապես կենսունակ պահելով: Եվ պետք է ասել, որ իսլամ աշխարհի ամենակարևոր խնդիրը Պաղեստինն ու Ղոդսն են:

ԻԻՀ հիմնադիր առաջնորդ իմամ Խոմեյնու նախաձեռնությամբ, ռամազան ամսվա վերջին ուրբաթը հռչակվել է Ղոդսի համաշխարհային օր: Եվ դա իսլամական ումմայի համընդհանուր ոսկե հիմնաքարն է:  Բացի Պաղեստինի դիմադրությանը բարոյական ու քաղաքական աջակցությունից, նյութական աջակցությունն իսլամական երկրների պարտականությունն է, քանի որ Սիոնիստական ռեժիմն ունի ահաբեկչական բնույթ:

Պաղեստինինյան խմբերին աջակցություն ցուցաբերելը միակ ազդեցիկ ճանապարհն էայն ռեժիմի նկատմամբ պայքարում, որը մշտապես ահաբեկչական գործողություններ է իրականացնում բռնագրավված տարածքների ներսում ու դրսում: Ամեն օր, բազմաթիվ պաղեստինցի երիտասարդներն են սպանվում ու նահատակվում սիոնիստ զինվորականների կողմից: Իսկ ամերիկյան-եբրայական-արաբական եռյակի սադրանքներն այդ թվում՝ Դարի գործարք նախագիծը, չեն թուլացրել պաղեստինցիների դիմադրությունը: Այդ իսկ պատճառով, Սիոնիստական ռեժիմն այսօր ամենավատ օրերն է  ապրում հատկապես անվտանգության ոլորտում:

Դիմոնա ատոմակայանի մերձակայքում իրականացված հրթիռային հարձակումը, ռեժիմի կարևոր օբյեկտների դեմ իրականացված հարձակումները և սիոնիստ զինվորականների նկատմամբ Ալ Աղսա մզկիթում պաղեստինցի երիտասարդների դիմադրությունը, փոփոխության են ենթարկել քաղաքական ու ռազմական հավասարումները հօգուտ պաղեստինցի երիտասարդների: Եվ այս իրավիճկում, իսլամական ումմայի պարտականությունն է աջակցել Պաղեստինի ժողովրդին:

Պաղեստինի ժողովրդի դիմադրության 70-ամյա պատմությունը՝ քարի ինթիֆադայից առ այսօր, վկայում է, որ Պաղեստինի խնդիրը մշտապես կենսունակ է, իսկ այսօր պաղեստինյան ջիհադի ներքին ուժը հարյուրապատկվել է:

Պաղեստինցի երիտասարդները մի ժամանակ ինքնապաշտպանվում ին քարերով, իսկ այսօր՝ Իսրայելի ուղղությամբ կետային հրթիռների արձակմամբ: Դա պատճառ է դարձել, որպեսզի ռեժիմին սպասվի մշուշոտ ապագա:

Պաղեստինցի երիտասարդների հաջողությունները՝ քարի ինթիֆադայից մինչև հրթիռների արձակում, ինչը խախտել է Իսրայելի ռեժիմի հիմքերը, ԻԻՀ առաջնորդի խոսքերով հանգեցրել է նրան, որ ռեժիմը հայտնվի անկման շարունակական ընթացի մեջ, որը չի դադարելու:

Add Comments