Ղոդսի օրը շրջադարձային պահ է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարում

Armenian Radio 3 views
Բրիտանիայում, Իռլանդիայում և Պորտուգալիայում Ղոդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված վիրտուալ քննարկմանը մասնակիցները հայտարարել են, որ այս օրը շրջադարձային պահ է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարում:

Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Պորտուգալիայի Ահլե Բեյթ ասոցիացիայի կողմից  կազմակերպված քննարկմանը, որին ներկա էր նաև Լիսաբոնում ԻԻՀ դեսպանը, մասնակցել են մի խումբ մուսուլման, քրիստոնյա և հրեա մտավորականներ՝   Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Պաղեստինից և Իրանից:

Ծրագրին մասնակցած՝ Իռլանդիայի  Խաղաղության և չեզոքության կոալիցիայի նախագահ Ռոջեր Քոուլը, Պաղեստինում տիրող իրավիճակը  որակել է որպես  գաղութային օկուպացիա, իսկ սիոնիստներին անվանել ռասիստներ և ֆաշիստներ:

Անգլիացի քահանա  Ֆրենկ Գիլլն ընդգծելով  Երուսաղեմի կարևորությունը քրիստոնյաների համար, հավելել է. «Չնայած այս քաղաքը քրիստոնյաների համար միակ սուրբ քաղաքը չէ,   սակայն այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Հիսուսն իր երկրային կյանքի վերջին օրերն անցկացրել է այս քաղաքում և այնտեղ խաչվել»:

Add Comments