Բռնագրավված Երուսաղեմում սիոնիստ գրոհայինների հետ բախումներում վիրավորվել է 90 պաղեստինցի

Armenian Radio 3 views
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ օկուպացված Երուսաղեմում սիոնիստ գրոհայինների հետ բախումների արդյունքում վիրավորվել է 90 մարդ:

«Պաղեստին ալյոմ» լրատվակլան գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի Կարմիր մահիկը հաղորդել է, որ շաբաթ երեկոյան,  Բաբ ալ-Ամուդի, Բաբ ալ-Սահերայի, Շեյխ Ջարրահ թաղամասի, Բաբ ալ-Ասբաթի և Հաթեյի շրջակայքում ու բռնագրավված Երուսաղեմում,  սիոնսիտ  զինյալների հետ բախումների ընթացքում 90 պաղեստինցի վիրավորվել է: Հաղորդման համաձայն, տուժածներից 14-ը տեղափոխվել են հիվանդանոց ՝ բուժման նպատակով:

Ըստ այս հաղորդման, տուժածների մեծ մասը վիրավորվել է պլաստիկ փամփուշտներից ու ձայնային ռումբերից:

Բռնագրավված Երուսաղեմում և Պաղեստինի մի շարք այլ քաղաքներում,  վերջին օրերին տեղի են ունենում բախումներ սիոնիստ զինվորների և պաղեստինցի ցուցարարների միջև, որոնք բողոքում են Սիոնիստական ​​ռեժիմի շարունակական հանցագործությունների դեմ:

Ուրբաթ օրը նույնպես առնվազն 205 պաղեստինցի է վիրավորվել Ալ-Աղսա մզկիթում սիոնիստ զինյալների կողմից պաղեստինցի աղոթարարների  վրա իրականացված հարձակման արդյունքում:

Add Comments