Իրան 3- Բահրեյն 0

Armenian Radio 2 views
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3: 0 հաշվով հաղթել է Բահրեյնին, փոխհատուցելով առաջին խաղի պարտությունը և ճանապարհ հարթելով աշխարհի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ անցնելու համար:

Երկուշաբթի երեկոյան, 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում և Ասիայի մայրցամաքի երրորդ խմբում Իրանը խաղաց Բահրեյնի դեմ և երկրորդ խաղակեսում դրսևորած լավ խաղով, հաղթեց 3-0 հաշվով:

Այս հաղթանակով Իրանը հասավ 12 միավորի և խմբային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը: Ներկայումս Իրաքը գլխավորում է 14 միավորով, իսկ Բահրեյնը Իրանի հետ երրորդ տեղում է:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջորդ հանդիպումը կլինի առաջիկա ուրբաթ օրը Կամբոջայի հետ, իսկ Իրանի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի, հունիսի 15-ին Իրաքի դեմ, որում հաղթելու դեպքում Իրանը կանցնի եզրափակիչ փուլ:

Add Comments