Ընդդիմադիր քաղաքացին ապտակել է Ֆրանսիայի նախագահին

Armenian Radio 8 views
Ֆրանսիայի հարավարևելյան շրջաններից մեկը կատարած այցի ժամանակ, ընդդիմադիր քաղաքացին ապտակել է այդ երկրի նախագահին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը մեկնել է Դրոն վարչական շրջան՝ ժողովրդի հետ հանդիպելու նպատակով, սակայն  քաղաքացիները չեն ողջունել նրա այցը: Նախագահի շուրջը հավաքված քաղաքացիներից մեկը Մակրոնի մեկնած ձեռքը սեղմելով, մյուսով ապտակել է վերջինիս: 

Հաղորդումների համաձայն, տղամարդը, Ֆրանսիայի նախագահին ապտակելուց առաջ բղավել է «Մահ Մակրոնին»:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մակրոնին ապտակելու գործով ձերբակալվել է երկու մարդ:

Քաղաքացու  դրդապատճառը դեռ պարզված չէ:

Ֆրանսիայի կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը, հարկերի բարձրացումը և տնտեսական բարեփոխումները կտրուկ իջեցրել են Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 48 տոկոսից ահսցնելով 38 տոկոսի:

Add Comments