Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի են հայտարարվել

Armenian Radio 1 views
Թուրքիայի անտառային հրդեհներից հետո, այդ երկրի նախագահը տուժած տարածքները աղետի գոտի է հայտարարել:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մենք հրդեհված տարածքները աղետի գոտի ենք հայտարարել: Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր ժողովրդի վերքերը բուժելու, փոխհատուցում վճարելու և ամեն ինչ անելու՝ իրավիճակը բարելավելու համար»:

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել   Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում: Արդեն երրորդ օրը շարունակվող անտառային հրդեհների հետևանքով, զոհվել է չորս մարդ։ Կրակը բռնկվել էր այս շաբաթվա սկզբին և տարածվել երկրի մոտ երկու տասնյակ շրջաններում։

Թուրքիայի պաշտոնյաների խոսքով՝ հրդեհների հետևանքով, որոնք ուժգնացել են ուժեղ քամու  և տոթի պատճառով, հոսպիտալացվել է  առնվազն 50 մարդ:

Add Comments