Մի գավաթ անդորր(269. ինչո՞ւ են մարդիկ խուսափում ներողություն խնդրել)

Armenian Radio 3 views
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ մարդկային հարաբերությունները, նույնիսկ ամենամտերիմ անձանց միջև, միշտ չէ, որ հարթ են ընթանում: Հնարավոր է, որ պատահեն թյուրիմացություններ, փոքրիկ վիճաբանություններ և կոնֆլիկտներ կամ էլ լուրջ վեճեր: Որպես կանոն, այսպիսի իրավիճակներում տուժում են երկու կողմերը, և՛ այն մարդը, ով իրեն ճիշտ է համարում, և՛ նա, ով զգում է իր արած սխալը և մեղքը: Եվ եթե դուք ինչ-որ վիրավորական բան եք արել` թեկուզ և ակամա կամ պատահականորեն, ապա ձեր հարաբերություններին կայունություն վերադարձնելու միակ և լավագույն ձևը ներողություն խնդրելն է,ինչից հաճախ մարդիկ խուսափում են: Այս անգամ որոշել ենք խոսել հենց այդ մասին: Ընկերակցեք մեզ: Խոսափողի մոտ Շողիկ Քեշիշյանն է:

Add Comments