Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահի և Իրաքի վարչապետի մամուլի ասուլիսը

Armenian Radio 1 views
Իրաքի վարչապետի հետ մամուլի համատեղ ասուլիսում, ԻԻՀ նախագահն ընդգծել է երկու երկրի համագործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում։

Այսօր, Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազմեիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է․ «Իրանը և  եղբայր ու բարեկամ երկիր Իրաքը շատ լավ հարաբերություններ ունեն քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, սակայն այս հարաբերությունները կարող են ավելի ընդլայնվել»։

«Երկու երկրների համար վիզաների չեղարկումն Իրաքի վարչապետի լավ լուրն էր Իրանի համար», - ասել է Ռայիսին:

Նշելով, որ Իրանի և Իրաքի հարաբերությունները չեն սահմանափակվում  միայն երկու երկրով, Իրանի նախագահն ասել է.«Երկու երկրների դերը տարածաշրջանում, աշխարհում և միջազգային հարաբերություններում նույնպես կարող է շատ արդյունավետ լինել»:

Իրաքի վարչապետը մամուլի ասուլիսում ասել է․ «Շնորհակալ եմ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝  ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու  համար»:

Ալ-Քազեմին հավելել է․ «Իրաքի կառավարությունը և ժողովուրդը բոլոր մարտահրավերների ու խնդիրների ժամանակ և տարբեր իրավիճակներում, կկանգնեն  Իրանի ժողովրդի և կառավարության կողքին»:

Իրաքի և Իրանի միջև կա 1400 կիլոմետր սահման, սակայն մեր հարաբերությունները դրանից շատ ավելի խորն են»,-ասել է նա:

Ալ-Քազեմին հավելել է․ «Սա արդեն երկրորդ անգամ է,որ եկել եմ Իրան, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների կարևորության մասին»:

Add Comments