Գրոսսին հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնություն է կայացել և կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձև չի ընդունվելու

Armenian Radio 0 views
Թեհրանից վերադառնալուց հետո, Վիեննայի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ռաֆայել Գրոսսին ասել է որ ներկա իրավիճակում կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունելու կարիք չկա:

ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԻԻՀ պաշտոնյաների հետ հանդիպմանը նա լուծել է ամենահրատապ՝ Իրանի միջուկային գործունեության, մասնավորապես՝  ծանր ջրի արտադրության, ուրանի հարստացման,  ռոտորների և ցենտրիֆուգների վերաբերյալ «տեղեկատվության կորուստի հարցը», ինչն ըստ նրա, մեծ ձեռքբերում է:  

Գրոսսին նշել է, որ Իրանը  կվերականգնի ԱԷՄԳ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին և թույլատրել է   փոխարինել վերահսկող սարքերի  հիշողության քարտերը, որոնք Իրանում կպահվեն համատեղ կնիքի տակ: Նա հավելել է, որ ներկա իրավիճակում կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունելու կարիք չկա:

Գրոսսիի մեկօրյա այցը Թեհրան և ԻԻՀ  ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ նրա քննարկումներն ու արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականում վկայում են Թեհրանի՝  համագործակցելու և  բարի կամքի մասին: Դա նաև վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների նոր փուլից առաջ,  Իրանը լուրջ է տրամադրված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների վերացման դիմաց Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած  պարտավորությունների լիարժեք գործադրմանը վերադառնալու հարցում:   Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը միջուկային օբյեկտների դիտարկման խցիկերին և թույլատրել է   փոխարինել վերահսկող սարքերի  հիշողության քարտերը, որոնք Իրանում կպահվեն համատեղ կնիքի տակ:

Վերջին շաբաթներին Արևմուտքը փորձեց թեժացնել հակաիրանակա մթնոլորտը՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Իրանը չի համագործակցում ՄԱԳԱՏԷ -ի հետ և Իրանի միջուկային գործունեության նկատմամբ գործակալության վերահսկողությունը թուլացել է: Արևմուտքն առաջարկեց այդ կապակցությամբ  ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում ընդունել հակաիրանական բանաձև: Սակայն Ռուսաստանը հակադրվեց այս պահանջին: 

Միևնույն ժամանակ, Գրոսիի այցը տեղի ունեցավ այն դեպքում, երբ ավելի վաղ, նա մտահոգություն էր հայտնել Իրանում որոշ չհայտարարված վայրերում ռադիոակտիվ մասնիկների առկայության վերաբերյալ հայտարարություններին չարձագանքելու, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ -ի հսկողության սարքավորումներին հասանելիության բացակայության վերաբերյալ:   Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին օրերս զգուշացրել էր Իրանի վերաբերյալ գործակալության ոչ կառուցողական գործողությունների հետևանքների մասին:

Հարկ է նշել, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առաջիկա  նիստում քննարկվելու է երաշխիքային պայմանագրի վերաբերյալ Գրոսիի զեկույցը և գործակալության երկու այլ զեկույցներ:

Ներկայումս, Գրոսսիի Թեհրան կատարած այցից և Իրանի հետ համաձայնության ձեռք բերումից հետո, փակվել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից  ԻԻՀ դեմ բանաձև ընդունելու կապակցությամբ ցանկացած արդարացման  ճանապարհը:   Իրանի միջուկային գործունեության մոնիտորինգի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությունն Իրանի  բարի կամքի դրսևորումն է, որն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի համար պետք է հստակեցնի, որ Թեհրանը ազնիվ է եղել ՀԳՀԾ-ի վերականգման շուրջ տարաձայնությունների լուծման հարցում և հիմա Եվրոպայի հերթն է ողջունելու Իրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի վերջին համաձայնությունը և  ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա ՝ Իրանի դեմ պատժամիջոցները  չեղարկելու  համար: Միևնույն ժամանակ, եթե Միացյալ Նահանգներն իսկապես ցանկանում է, որ Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը,  ապա պետք է հնարավորինս արագ իրականացնի Թեհրանի պայմանը ՝ այն է ՝ միակողմանի պատժամիջոցների չեղարկումը:

Add Comments