ԱՄՆ ռազմաօդային ուժերի տարեդարձի օրը կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ

Armenian Radio 0 views
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնադրման տարեդարձի օրը, Տեխասում կործանվել է Աամերիկյան ռազմական ինքնաթիռ:

Ըստ NBC News-ի, ռազմական ինքնաթիռը կործանվել է կիրակի առավոտյան՝ Տեխաս նահանգի  Լեյք Ուորս  քաղաքի բնակելի թաղամասերից մեկում,  ինչի հետևանքով երկու տուն է վնասվել:

Վթարի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է:

Վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հրշեջները: Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ինքնաթիռն ուսումնական էր:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Add Comments