Բորելի հետ հանդիպմանն Ամիր Աբդուլլահյանը հայտարարել է, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները

Armenian Radio 0 views
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Իրանի նոր կառավարությունը կվերսկսի Վիեննայի բանակցությունները:

Երեքշաբթի, օրը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ձոզեֆ Բորելի հետ:մ Կողմերը քննարկել են ՀԳՀԾ-ի և Աֆղանստանի զարգացումների հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Իրանը բանակցություններում փնտրում է գործնական արդյունք:  Իրանը չի ընդունելու ոչ ժամանակի կորուստ, ոչ ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները և ոչ էլ  սպասելու է ձգձվող ու դատարկ խոստումների իրականացմանը»:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Իրանի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ Բայդենի վարչակազմի  քաղաքականությունը մինչ այժմ եղել է ոչ կառուցողական է և  Թրամփի քաղաքականության շարունակությունը»:

Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Բորելի ջանքերը՝ բանակցային գործընթացի հարցում, հավելելով. «Եթե ​​ամերիկացիները կարծում են, որ հաջողության կհասնեն Իրանի վրա ճնշում գործադրելով, նրանք հարյուր տոկոսով սխալվում են. Իրանի ժողովուրդն ուժեղ արձագանք է ցուցաբերել ճնշումներին և սպառնալիքներին»:

Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է. «Բոլոր կողմերը պետք է իմանան, որ ՀԳՀԾ-ն պետք է շոշափելի արդյունքներ  ապահովի Իրանի համար, և մենք պետք է գործնականում  ականատես կլինենք ապօրինի պատժամիջոցների վերացմանը»:

Ջոզեֆ Բորելը հանդիպման ժամանակ նշել է. «Եվրամիությունը միշտ քննադատաբար է վերաբերվելՀԳՀԾ-ից դուսր գալու Թրամփի որոշմանը ապակառուցողական քաղաքականությանն ու գործողություններին»:

Add Comments