Մի գավաթ անդորր (282. Մանկական վախեր)

Armenian Radio 3 views
Բոլոր երեխաներն էլ վախենում են ինչ-որ բաներից: Իրականում մեծերը հաճախ հենց վախի զգացողությունից են օգտվում, երբ փորձում են անվտանգության նախազգուշական միջոցներ սովորեցնել: Ինչ-որ բան սովորում են փորձից, ինչ-որ բան էլ, օրինակ` բարձրության, բարձր ձայների նկատմամբ կամ հավասարակշռությունը կորցնելու վախը բնազդային է: Որոշ դեպքերում վախի ուժգնությունը կարող է նորմայի սահմաններից դուրս լինել: Նորմայում երեխաները կարող են կաշկանդվել կամ վախենալ օտար մարդկանցից, բարձր ձայներից, մթությունից, մենակ մնալուց, ծնողներից բաժանվելուց: Նորմայից դուրս է, երբ երեխան վախենում է ակնհայտ վտանգ չպարունակող երևույթներից և այդ վախն անհաղթահարելի է, խանգարում է նրա կյանքի բնականոն ընթացքին:

Add Comments