Վիեննայում մեկնարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկման շուրջ փորձագիտական բանակցությունները

Armenian Radio 6 views
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի մասնակիցների միջև երեկ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այսօր  իր աշխատանքն է սկսել Իրանի դեմ ԱՄՆ-ի դաժան ու անօրինական պատժամիջոցների չեղարկման աշխատանքային խումբը:

«4+1» խմբի ու Եվրամիության ավագ դիվանագետները, և Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներն  իրանական կողմի  պնդմամբ համաձայնության են եկել բանակցություններում ԱՄՆ-ի դաժան և անօրինական պատժամիջոցների  չեղարկմանն առաջնային տեղ հատկացնելու շուրջ։

Համաձայնություն է կայացել ձևավորել նաև միջուկային հարցերով աշխատանքային խումբ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ պատժամիջոցների  չեղրակման օրակարգին։

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան, ով նախագահում է  ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, դրական է գնահատել հնգամսյա դադարից հետ վերսկսված բանակցությունները: Նա նշել է.«Իրանը վճռական է տրամադրված պատժամիջոցների չեղարկման հարցում»:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների վերացման վերաբերյալ փորձագիտական ​​բանակցությունները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Add Comments